ՖԻՖԱ-ի նախագահը դեմ է ռուսական թիմերի միջազգային մրցաշարերին մասնակցելու արգելքին
ՖԻՖԱ-ի նախագահը դեմ է ռուսական թիմերի միջազգային մրցաշարերին մասնակցելու արգելքին
Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ կազմակերպությունը պետք է քննարկի ռուսական թիմերի միջազգային մրցաշարերին մասնակցելու արգելքը վերացնելու հարցը։
«Մենք պետք է դա անենք։ Անպայման։ Որովհետև այս արգելքը ոչնչի չի բերել, այն միայն ավելի շատ հիասթափություն և ատելություն է ստեղծել», – ասել է Ինֆանտինոն Sky News-ին տված հարցազրույցում։
