Բույս, որը զարմացնում է իր օգտակար հատկություններով

image_750x_BdgsmxVUdEb8h

Անանուխի տերևը հայտնի է ոչ միայն՝ իր համով, այլև՝ օգտակար հատկություններով:

Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, օգտագործվում է նյութափոխանակությունը լավացնելու, վերքերի ապաքինումն արագացնելու նպատակով:

Անանուխը քիչ կալորիաներ է պարունակում. 100 գրամում՝ 48 կալորիա: Այն պարունակում է բջջանյութ, ինչը կարևոր է նյութափոխանակության և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքի համար:

Այս բույսը հարուստ է նաև վիտամին C-ով և կարոտինոիդներով՝ նյութեր, որոնք հակաօքսիդանտ հատկություններ ունեն: Այն անհրաժեշտ է նաև աչքերի և սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում: