2025 թվականին աճել է դպրոցներում խախտումերի թիվը. դպրոցներում գրանցվել են բռնnւթյան և դրամահավաքի դեպքեր. Կրթության տեսչական մարմնի ղեկավար
Դիմում-բողոքները կապված են ուսումնական հաստատություններում բռնությունների, դրամահավաքի և այլ դեպքերի հետ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը՝ խոսելով դպրոցներում հայտնաբերված խախտումների մասին:
«Վերահասցեագրված դիմում-բողոքների շարքից մի մասը ուղարկվել է ուժային կառույցներ, դրանք դուրս են եղել տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից:
2025 թվականին տեսչական մարմինը իրականացրել է շուրջ 101 ստուգում: Ստացել է 195 դիմում-բողոքներ, որոնցից ծանրակշիռ մասը վերաբերել է դպրոցներին: Կատարվել են շուրջ 88 կանխարգելիչ, իրազեկման ու խորհրդատվական բնույթի միջոցառումներ: Դրանց մասնակցել է շուրջ 4500 շահառու»,- նշել է նա:
Եզրափակելով իր խոսքը՝ Մատիկյանը նշել է, որ 2025 թվականին աճել է դպրոցներում խախտումերի թիվը.
«2025 թվականին աճել է այն խախտումների թիվը, որոնց ուղղությամբ տրվել են հանձնարարականներ: Դպրոցներում 2024 թվականին խախտումները եղել են 6 տոկոս, իսկ 2025-ին՝ 37 տոկոս»:
