Գվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդի

624759049-1282356393917710-8648575525536465183-n-1770033970356-770x_

Հունվարի 31-ին՝ ժամը 14․40-ին, Հանրապետության հրապարակում, Ոստիկանության գվարդիայի ծառայողներին փողոցային երաժիշտ ներկայացած մի տղամարդ մատնացույց անելով երկու վազող երիտասարդի՝ հայտնել է, որ նրանք իր պայուսակից բացահայտ հափշտակել են գումար։

Գվարդիայի ծառայողները երիտասարդներին հետապնդել են, բռնել Տիգրան Մեծի պողոտայում, կողոպուտի կասկածանքով ձերբակալել ու ներկայացրել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

18-ամյա երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հանգամանքները պարզվում են։