Չիայի սերմերը սննդակարգում ներառելու 5 պատճառ
Fithacker.ru կայքը գրում է, որ չիայի սերմերն ամենաօգտակար և սննդարար նյութերից են։ Դրանք բազմաթիվ նյութեր են պարունակում, որոնք կարող են նշանակալի ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։
Ի տարբերություն կտավատի սերմերի՝ չիայի սերմերը լավ յուրացվում են։
Կարող եք համադրել բազմաթիվ կերակուրների հետ։ Չիան նուրբ համ ունի, որը հաջողությամբ կարող եք համադրել բազմաթիվ կերակուրների հետ՝ ավելացնելով աղցաններին, կոկտեյլին։
Հարուստ է օմեգա 3-ով, սպիտակուցներով, մանրաթելերով։ Դժվար է պատկերացնել, բայց չիայի սերմերն ավելի շատ օմեգա-3 են պարունակում, քան սաղմոնը։ Դրանք նաև մեծ քանակով սպիտակուցներ ու մանրաթելեր են պարունակում։
Հագեցածության զգացում են պարգևում։ Չիայի սերմերն օգտակար են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Այս սերմերը կարող են հրաշալի հավելում դառնալ ցանկացած դիետայի համար։
Պահպանման երկար ժամկետ ունի։ Չիայի սերմերը կարող են շատ ավելի երկար թարմ մնալ, քան կտավատի և մի շարք այլ սերմեր։
