622951872-122356147490003277-8867141621381051825-n-1769866924377-770x_

Հունվարի 31-ին՝ ժամը 17:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Սիսիանի , Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։