«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին. Շաքե Իսայան
«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին՝ կրթություն, զբաղվածություն, սոցիալական պաշտպանություն, մարզային համաչափ զարգացում և հայրենադարձություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շաքե Իսայանը:
«Ծրագրի առանցքային ուժը դրա աղբյուրն է․ առաջարկները ձևավորվել են հենց ուսանողների և երիտասարդների կողմից՝ իրենց իրական փորձի, խնդիրների անմիջական առնչության և պահանջատիրական մտածողության հիման վրա։
Այստեղ երիտասարդը շահառու չէ, այլ լուծումների հեղինակ»,-գրել է նա:
