Ես նաև քնում եմ, հաց եմ ուտում, երբեմն պարում եմ, դա անում եմ աշխատանքից դուրս, մարդը պետք է ունենա այլ հետաքրքրություններ. Անահիտ Ավանեսյան

1d5b15bd234cec8895f0cfe37916528e-m-770x_

Ես նաև քնում եմ, հաց եմ ուտում, երեխաներիս հետ հեռախոսով եմ շփվում, երբեմն պարում եմ՝ դա անում եմ աշխատանքից դուրս, երեկոյան ժամերին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ իր՝ ֆլեշմոբում պարելու մասին:

«Երկար ու բարդ աշխատանքի հետ նախարարը ունի կյանք, մարդը ծանր աշխատանքից հետո պետք է ունենա նաև այլ հետաքրքրությունններ՝ պարի, երգի, շփվի:

Մի քանի օր առաջ Թագուհի Ղազարյանի մոտ հարցազրույցի էինք և քննարկում էինք, քննարկման ժամանակ միտք ծագեց, քանի-որ երգելու կամ նվագելու շնորհք չունեմ, պարի համար դնենք՝ իմ նախաձեռնությունն էր:

Կատարում շատ մեծ է հնչում, դա պար է, որը երիտասարդների հետ կբեմադրենք 1 օրում»,- նշել է նա: