Անկախության հռչակագրի հարցը դեռ չկա օրակարգում. Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը

sahm-1769768412934-770x_

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը, դրանք արդեն ամեն շաբաթ կանցկացվեն: Խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն «Ազատությանը» հայտնեց, որ այսօրվա նիստում քննարկելու են անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Անկախության հռչակագրի հարցը կա՞ օրակարգում. Իոաննիսյանն ասաց՝ դեռ ոչ:

Ավելի վաղ արդարադատության նախարարն ասել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մարտին՝ այսինքն մեկ ամսից: