Շատ արդյունավետ զրույց ենք ունեցել Մեքսիկայի նախագահի հետ․ Թրամփ
Շատ արդյունավետ զրույց ենք ունեցել Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նշել է, որ զրույցի թեմաներն են եղել սահմանային անվտանգությունը, առևտուրը և թմրանյութերի վերահսկողությունը։
«Ես շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։ Այն բացառիկ լավ անցավ երկու երկրների համար էլ։ Զրույցի հիմնական ուշադրության կենտրոնում էին սահմանային հարցերը, թմրանյութերի վերահսկողությունը և առևտուրը»,-գրել է Թրամփը։
Դոնալդ Թրամփը նաև շեշտել է, որ ինքը և Մեքսիկայի նախագահը շուտով կրկին կզրուցեն և հանդիպումներ կկազմակերպեն ԱՄՆ-ում և Մեքսիկայում։
«Մեքսիկան հիանալի և շատ խելացի առաջնորդ ունի․ նրանք պետք է շատ հպարտ լինեն այդ կապակցությամբ»,-եզրափակել է ԱՄՆ նախագահը։
