Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփին, այս մասին հաղորդում է Newsweek-ը։
ԱՄՆ առաջին տիկինը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահից նամակ է ստացել, որում քննարկվում է ուկրաինացի երեխաներին վերադարձնելու և պատերազմից բաժանված ընտանիքների վերամիավորման գործընթացը։
«Նա ինձ պատասխան նամակ է գրել։ Իմ ներկայացուցիչը կապի մեջ է ռուսական կողմի հետ, և մենք դեռ աշխատում ենք ավելի շատ ընտանիքների վերամիավորման ուղղությամբ», – նշել է ԱՄՆ նախագահի կինը։
Չնայած Մելանյա Թրամփը բառացիորեն չի հրապարակել նամակի բովանդակությունը կամ չի բացահայտել կոնկրետ պայմանավորվածությունները, նա զգուշավոր լավատեսություն է հայտնել այս բանակցությունների արդյունքի վերաբերյալ։
