Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատարի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

screenshot-2026-01-27-181832-1769523539954-770x_

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատարի հետ։

Սելչուկ Բայրաքթարօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար Բրեդ Քուփերի հետ՝ Իրանի շուրջ ստեղծված լարվածության ֆոնին։ Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։