Ծաղկաձորի ճոպանուղու կայանատեղիում բшխվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «Mercedes»-ը

screenshot-2026-01-27-194333-1769528619251-770x_

Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու կայանատեղիում բախվել են «Toyota Land Cruiser Prado» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով կայանատեղին պատված է եղել մերկասառույցով։