Կասկած չկա, որ «WhatsApp»-ը զուրկ է գաղտնապահությունից. Պավել Դուրով

screenshot-2026-01-27-143120-1769509889579-770x_

Կասկած չկա, որ «WhatsApp»-ը զուրկ է գաղտնապահությունից, հայտարարել է Telegram մեսենջեր հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը՝ RT-ի փոխանցմամբ։

Անցյալ շաբաթ ԱՄՆ շրջանային դատարանում Meta Platforms, Inc.-ի դեմ ներկայացված խոշոր խմբային հայցում Ավստրալիայից, Բրազիլիայից և Հնդկաստանից մի շարք հայցվորներ մեղադրել են ընկերությանը «WhatsApp» ծառայության գաղտնիության վերաբերյալ կեղծ պնդումներ անելու մեջ։

«Պետք է կատարյալ ապուշ լինել, որպեսզի՝ հավատաս, որ «WhatsApp»-ն անվտանգ է 2026 թվականին: Երբ մենք վերլուծեցինք, թե ինչպես է «WhatsApp»-ը իրականացրել իր «գաղտնագրումը», մենք հայտնաբերեցինք հարձակման բազմաթիվ վեկտորներ», -գրել է Դուրովը X-ում՝ ծաղրելով այն ենթադրությունները, որ Meta-ն չի կարող կարդալ օգտատերերի հաղորդագրությունները: