ԵՄ երկրները հաստատել են ռուսական գազի ներմուծման լիակատար արգելքը՝ սկսած 2027 թվականից

screenshot-2026-01-26-171715-1769433447735-770x_

Երկուշաբթի օրը Եվրամիության երկրները վերջնականապես հաստատել են 2027 թվականից սկսած ռուսական գազի ներմուծումն արգելելու որոշումը՝ իրավաբանորեն պարտավորեցնելով խզել կապերը նախկին գլխավոր մատակարարի հետ, հաղորդել է Reuters-ը։
ԵՄ երկրների նախարարները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են օրենքը՝ չնայած Սլովակիան և Հունգարիան դեմ են քվեարկել, իսկ Բուլղարիան՝ ձեռնպահ։

Մինչև ռուս-ուկրաինական պատերազմը ռուսական գազի բաժինը ԵՄ-ում կազմում էր ավելի քան 40%: 2025 թվականին ներմուծման բաժինը նվազել է մինչև 13%: