Փաշինյանն ընդունել է Համբիկ Սարաֆյանին. քննարկել են ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր

12a9736-1769434726733-770x_

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Վարչապետը կարևորել է Կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը։ Համբիկ Սարաֆյանը վերահաստատել է կուսակցության աջակցությունը խաղաղության օրակարգին և Կառավարության քաղաքականությանը։

Քննարկվել են ՀՀ Կառավարության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։