Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու Դաբիում. Axios

2026-01-23t193143z-913083105-rc217ja1h0dx-rtrmadp-3-ukraine-crisis-russia-emirates-talks-1769321094032-770x_

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու Դաբիում, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային:

Նա X-ում նշել է, որ ամերիկացի պաշտոնյաներն Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները անվանել են արդյունավետ։

«Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին համաձայնել են եռակողմ բանակցությունների, ինչը ցույց է տալիս, որ նրանք հավատում են, որ կարելի է առաջընթացի հասնել», – հավելել է ամերիկացի պաշտոնյան՝ ըստ Ռեյվիդի։