Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մшհացել է

screenshot-2026-01-21-200717-1769011642789-770x_

Այսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ Ռինդ գյուղի տներից մեկի բակում աշխատանքներ կատարող «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը կողաշրջվել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։ Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, որպեսզի կռունկավարի մարմինը դուրս բերեն խցիկից։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Գագիկ Կ․-ն էր։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ «աշխատանքային կանոնների չպահպանումը, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով։