Ֆրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմակшն վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար. Մակրոնի գրասենյակ
Ֆրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմական վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տարածքի նկատմամբ պահանջների մասին հայտարարությունների ֆոնին, հաղորդում է Reuters-ը։
«Ֆրանսիան խնդրել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում և պատրաստ է ներդրում ունենալ», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը։
Ավելի վաղ Թրամփը անհասկանալի պատասխան էր տվել լրագրողի այն հարցին, թե որքան հեռու է նա պատրաստ գնալ Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու համար։ Նա նշել էր, որ ամեն ինչ շուտով կպարզվի։
Հունվարի 20-ին Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ ԱՄՆ ներխուժումը չի կարելի բացառել, և կղզու բնակչությունն ու իշխանությունները պետք է պատրաստ լինեն դրան: Նա նշել է, որ ներկայումս ստեղծվում է աշխատանքային խումբ, որը կօգնի բնակչությանը պատրաստվել առօրյա կյանքի հնարավոր փոփոխություններին և խափանումներին:
