30 տարի մենք էինք ադրբեջանցիների տարածքներում, հիմա էլ իրենք են մտել, դուրս կգան. Գագիկ Մելքոնյան

58844053-0-0-1600-901-1280x0-80-0-0-cea29265619fe8de0cc2d0935c318e31-770x-1768935911532-770x_

Մի մոռացեք, որ 30 տարի մենք գտնվում էինք իրենց տարածքների մեջ, այսինքն Ադրբեջանի 7 շրջան կար, որ մեր տիրապետության տակ էր, դրանք Ադրբեջանի տարածքներ են եղել, կարո՞ղ է պատահի Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանը, Ֆիզուլին, Աղդամը մեր տարածքներն են եղել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՔՊ–ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ խոսելով այն մասին, որ Ադրբեջանցիները դեռ գտնվում են Հայաստանի տարածքում։

«Իրենց տարածքները մենք միանգամից չենք տվել։ 25 տարի, 26 տարի բանակցություններ է գնացել, բանակցություններից հետո նոր իրենք պատերազմով հետ են վերցրել։ Այդքան տարի մենք մնացել ենք իրենց տարածքներում։

Հիմա պատերազմից հետո իրենք մտել են այդ տարածքները, պետք է սկսվի սահմանազատման աշխատանքներ, իրենք դուրս են գալու այդ տարածքներից»,-ասել է Մելքոնյանը։

Հարցին, որ Ադրբեջանի նախագահը այլ բան է ասում, պատգամավորն ասաց․ «Ալիևը շատ բան է ասում, Ալիևին ինչո՞ւ եք լսում, դուք լսեք մեր վարչապետին»։