Կաշшռք ստանալու պահին ձերբակալվել են ՊԵԿ–ի 2 գլխավոր օպերլիազորներ
Կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՊԵԿ–ի 2 գլխավոր օպերլիազորներ, այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում` հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ։ Վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ»,– հայտնել են կոմիտեից։
