Մարդկանց թվում է՝ եթե Երևանը վերածվի մեծ անտառի, օդի որակը կլավանա. դա այդպես չէ. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

screenshot-5-1768204655362-770x_

Երևանի քաղաքապետարանը հիմա կենտրոնացած է օդի որակի խնդրի վերլուծական տվյալներ հավաքագրելու և այդ վերլուծական տվյալների հիման վրա գործողությունները կարգաբերելու վրա: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք օդում, ինչ-որ մակարդակում, ինչ-որ բարձրության վրա ունենք օդի վատ ցուցանիշ, երբ այդ բարձրությունից ինվերսիոն շերտով այն իջնում է քաղաքի վրա, և ոչ միայն քաղաքի, ունենում ենք նմանատիպ խնդիր»,-նշել է նա:

Ավինյանը հավելել է, որ իրենք կանխատեսումների հիման վրա գործողություններ իրականացնելու հնարավորություն ունեն:

«Այս իրազեկվածությունն ինչո՞վ է կարևոր. ես մարդկանց հետ խոսակցությունում հասկանում եմ, որ կան ինտուիտիվ բաներ, որ մեզ իրապես թվում է, որ, օրինակ, եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի, այս խնդիրը կվերանա: Դա իրականությանը չի համապատասխանում»,-ասել է Երևանի քաղաքապետը։