2026 թվականի երկրորդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն. ՀՎԿԱԿ

l-0x0wh-786x458z-1-1768208187340-770x_

2026 թվականի երկրորդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

«Ընդհանուր դեպքերի գրեթե 68%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:

Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 1.3 անգամ։

Հոսպիտալացված դեպքերի 92․8%-ը կազմում են 0-18 տարեկանները։

Հայաստանի Հանրապետությունում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»,- ասվում է հաղորդագրությունում։