2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու

snimok-1765004218606-770x-1768211805331-770x_

2026 թվականին Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» շահառու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ կառավարության որոշման Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից յուրաքանչյուրին տրամադրվում է 3, 4, կամ 5 միլիոն դրամ աջակցություն՝ կախված բնակության վայրից։