Ադրբեջանում սպաների խաղաղ ժամանակ ծառայության ժամկետը կրճատվում է 6 ամսով

photo-2026-01-12-14-09-13-1768215540264-770x_

Ադրբեջանի նախագահը հաստատել է օրենսդրական փոփոխությունները, որոնք նախատեսում են խաղաղ ժամանակ սպաների համար ակտիվ զինվորական ծառայության ժամկետի վեցամսյա կրճատում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Փոփոխությունները կատարվել են «Զինվորական ծառայության կարգի մասին» և «Զինվորական պարտքի և զինվորական ծառայության մասին» օրենքներում։