Գերմանիայի ԱԳ նախարարությունը բարձր է գնահատել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակի ուղարկումը

67773567-605-1768024453045-770x_

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակի ուղարկումը: Այս մասին X իր էջում գրառում է արել ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերի հանձնակատար Նիկլաս Վագները։

«Սա վերջին ամսվա ընթացքում արդեն երկրորդ մատակարարումն է։ Հուսադրող է տեսնել այնպիսի կարևոր քայլեր, որոնք ձեռնարկվում են տարածաշրջանում առևտրային հարաբերությունների կարգավորման համար»,-ասվում է հրապարակման մեջ։