Իրանը երբեք չի խուսափի ԱՄՆ-ի հետ իրական և լուրջ բանակցություններից. ՌԴ-ում Իրանի դեսպան
Իրանը երբեք չի խուսափի ԱՄՆ-ի հետ իրական և լուրջ բանակցություններից, որոնք ուղղված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արդար և հավասարակշռված համաձայնության հասնելուն, հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին` ТАСС-ի փոխանցմամբ։
2015 թվականին Իրանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ստորագրել են Համատեղ համապարփակ միջուկային զենքի համաձայնագիրը (JCPOA), որը վերջ է դրել 2002 թվականին Թեհրանի կողմից միջուկային զենք մշակելու վերաբերյալ Արևմուտքի մեղադրանքների պատճառով սկսված ճգնաժամին։ Սակայն 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է համաձայնագրից դուրս գալու և Իրանի դեմ ԱՄՆ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին։ Ի պատասխան՝ 2020 թվականին Թեհրանը հայտարարել է, որ կրճատելու է JCPOA-ի շրջանակներում իր պարտավորությունները և սահմանափակելու է ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ։ Սակայն գործակալությունը շարունակել է ստուգումները մինչև 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական լարվածության սրումը։
