Ռուս-իրանական հարաբերություններն ապրում են պատմության մեջ լավագույն ժամանակաշրջանը. ՌԴ-ում Իրանի դեսպան
«Ռազմական և անվտանգության հարաբերությունները Մոսկվայի և Թեհրանի միջև ընդլայնվում են, բայց մանրամասները քննարկելը տեղին չէ», – հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին` ТАСС-ի փոխանցմամբ։
«Ռուս-իրանական հարաբերություններն ապրում են իրենց պատմության մեջ լավագույն ժամանակաշրջանը՝ ընդգրկելով երկու երկրների միջև համագործակցության բոլոր կարևոր ոլորտները։ Կարևոր կետը, որին մենք բոլորս պետք է ուշադրություն դարձնենք, այն է, որ նախ՝ իրանա-ռուսական հարաբերություններն իսկապես համապարփակ են, այսինքն՝ մենք գտնվում ենք քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական և անվտանգության ոլորտներում հարաբերությունների լավագույն պատմական վիճակում», – ընդգծել է Ջալալին՝ գնահատելով Մոսկվայի և Թեհրանի միջև 2025 թվականի երկխոսության արդյունքները։
