Ի պատասխան ՌԴ-ի խնդրանքին՝ Թրամփը որոշել է ազատ արձակել «Մարիներ» լցանավի անձնակազմի 2 ռուս քաղաքացու. Զախարովա

1200-694920e582682c391162f61e-1767952263732-770x_

Ի պատասխան Ռուսաստանի խնդրանքին՝ Թրամփը որոշել է ազատ արձակել «Մարիներ» լցանավի անձնակազմի 2 ռուս քաղաքացու, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շտապ աշխատում է բոլոր հարցերի շուրջ՝ ազատ արձակված քաղաքացիների արագ վերադարձն ապահովելու համար։

«Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ որոշումը՝ ազատ արձակելու ռուս քաղաքացիներին և իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ վարչակազմին», – նշել է Զախարովան։

Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան զորքերը կալանավորել են նավթ տեղափոխող ռուսական «Մարիներ» լցանավը: