Իրանի արտաքին գործերի փոխնախարարը գալիս է Երևան
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին այսօր երեկոյան գալիս է Երևան՝ քաղաքական խորհրդակցությունների համատեղ նիստ անցկացնելու համար, գրել է IRNA-ն։
Երկու երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալների միջև քաղաքական խորհրդակցություններից բացի, հանդիպումներ կանցկացվեն նաև մի շարք այլ բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ՝ երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, տարանցիկ, տրանսպորտային և մշակութային ոլորտներում համագործակցության վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։
Այդ հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև Կովկասյան տարածաշրջանում առանցքային զարգացումները։
