Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում. Մեդվեդև

1750490383253107-endsw9ku-1767542178823-770x_

Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն ​​գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում, և Ուկրաինայի դեպքում դրա համար հիմքերը շատ ավելի մեծ կլինեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

«Յանկիները, արդեն իսկ ստեղծելով նմանատիպ նախադեպ Մադուրոյի հետ, կարող են կրկնել այն Բանդերայի անբարոյականների հետ։ Դրա համար, անշուշտ, շատ ավելի շատ հիմքեր կան», – ընդգծել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է նման գործողություններ ձեռնարկել Վլադիմիր Զելենսկու դեմ, եթե նա մերժի ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ գործարքը։