Վճռականորեն և առանց վարանելու կպատասխանենք ցանկացած արտաքին uպառնալիքի․ Իրանի պաշտպանության նախարար
Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ երկիրը վճռականորեն և առանց վարանելու կպատասխանի ցանկացած արտաքին սպառնալիքի, հայտնում է Tasnim-ը։
«Մեր հրթիռային ներուժն անհնար է ոչնչացնել ո՛չ ռումբերով, ո՛չ էլ բանակցությունների միջոցով»,- նշել է նա։
Նասիրզադեն ընդգծել է, որ Իրանի ռազմական հզորությունը զգալիորեն աճել է 12-օրյա պատերազմից հետո․ «Եվ եթե մեր երկրին որևէ վտանգ սպառնա, մենք դրան կպատասխանենք վճռականորեն և առանց վարանելու»,- շեշտել է նա։
