Երևանում «Lexus»-ը կոտրել է ցուցանակը, ապա տապալել երկաթե էլեկտրասյունը և հայտնվել երթևեկելի գոտում

screenshot-2025-12-27-152711-1766834879523-770x_

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23։20-ի սահմաններում «Lexus» մակնիշի «98 MB 889» ավտոմեքենան Սարալանջից դեպի Հերացի փողոց տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակը, ապա առաջ ընթացել, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ պարեկներին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է ու մինչ կժամանեին պարեկները «Lexus»-ի վրայից համարանիշները հանել էին։

You may have missed