Վերին Լարսը փակ է բեռնատարների համար

Վերին Լարսը փակ է բեռնատարների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղում սահմանափակումները մտցվել են բքի ու վատ տեսանելիության պատճառով»,– ասված է հաղորդագրությունում։

Մյուս մեքենաների համար անցակետը բաց է։