Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ հորիզոնականում է

mixcollage-13-dec-2025-10-19-pm-8529-1765650231552-770x_

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։

2-րդ հորիզոնականում է Ուկրաինան, իսկ 3-րդ հորիզոնականում՝ Վրաստանը։

Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտն իր Brave Heart երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

Մրցույթին այս տարի մասնակցում էր 18 երկիր՝ Մալթա, Ադրբեջան, Խորվաթիա, Սան Մարինո, Հայաստան, Ուկրաինա, Իռլանդիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Իտալիա, Պորտուգալիա, Իսպանիա, Վրաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Ալբանիա:

Հայաստանին 12 միավոր փոխանցեց Մալթան, Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 3 միավոր։

Հայաստանն իր 12 միավորը փոխանցեց Մալթային։