Ալիևի օգնականն ու ՌԴ փոխարտգործնախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ, այս մասին հայտնել է Հաջիևը։

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարցերի շուրջ և քննարկել տարածաշրջանային և միջազգային հարցեր։