Քանի որ մենք գնում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը. Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայերի մասին

95813082-0-49-945-581-600x0-80-0-0-a7fe5d4b575353923aa180ed155b4e2e-1765351685302-770x_

Ազատությունից զրկված անձանց հարցը շատ զգայուն հարց է, և մեր դիրքորոշումը հետևյալն է: Այս խնդիրը կհասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության և խաղաղության մթնոլորտում, քան հակամարտության մթնոլորտում: Այս մասին Գերմանիայում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Բաքվում պահվող գերիների մասին:

«Հակամարտության մթնոլորտում տարբերակ չկա հասցեագրելու ասյս խնդիրը: Սակայն քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը»,- նշել է նա:

Փաշինյանն ավելացրել է, որ խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրները նույնպես: