Դեմ եմ տրանսպորտի թանկացմանը և բոյկոտում եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքային տրանսպորտից օգտվող քաղաքացիներից մեկը:

«Սա արդեն բարոյականության հարց է, բայց քանի որ մեր այսօրվա իշխանությունը բարոյականությունից զուրկ է, դրա համար էլ այս վիճակն է: Բարոյազուրկ քաղաքային իշխանություն ունենք այսօր: Այսօր բաց եմ թողել մի քանի տրանսպրոտ ու այսօր ուշ եմ գնում աշխատանքի, նույն գազելների վիճակը չէ՞, ոնց որ կիլկաներ լինենք, չենք կարողանում շնչել:

Եթե 3-4 րոպեն մեկ տրանսպորտը գա, այդքան չեն լցվի: Ինչով են իրենք բացատրում այդ թանկությունը, ներկայացրե՞լ են որևէ հաշվարկ, համոզված եմ, որ բացարձակ տեղյակ էլ չեն ինքնարժեքից: Այդ առաջվա գազելների ինքնարժեքը 60-65 դրամ էր, դրանք արդեն գերշահույթով էին աշխատում, այսօրվա 100 դրամը ծով է, բայց քանի որ գիտեն՝ մի տարոuց դուրս են թռնելու, դրա համար էլ ուզում են հնարավորինս մտնեն մեր գրպանները ձրիակերները, բայց թույլ չենք տալու»,- ասաց նա: