Արևմուտքն վերջին հնարավորությունն ունի՝ աշխարհին ապացուցելու երկխոսության պատրաստակամությունը. Ստուբ
Մենք ապրում ենք անկարգության նոր աշխարհում, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Foreign Affairs ամսագրում հրապարակված հոդվածում՝ ТАСС-ի փոխանցմամբ։
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված լիբերալ, կանոնների վրա հիմնված կարգն այժմ մեռնում է։ Բազմակողմ համագործակցությունը զիջում է իր տեղը բազմաբևեռ մրցակցությանը։ Օպորտունիստական գործարքները, կարծես, ավելի կարևոր են, քան միջազգային կանոնների պահպանումը», – ասել է Ֆինլանդիայի նախագահը։
Նրա կարծիքով, աշխարհում եռակողմ դիմակայություն է ծավալվում՝ գլոբալ Արևմուտքի, գլոբալ Արևելքի և գլոբալ Հարավի միջև։
Ստաբը կարծում է, որ նոր աշխարհակարգը լիովին կհաստատվի առաջիկա 5-10 տարվա ընթացքում:
«Սա Արևմուտքի վերջին հնարավորությունն է համոզելու աշխարհին իր երկխոսության, այլ ոչ թե մենախոսության, հետևողականության, այլ ոչ թե կրկնակի ստանդարտների, համագործակցության, այլ ոչ թե գերիշխանության կարողության մեջ», – նշել է Ստուբը:
