ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և այլ կառույցների փակումը

image_750x_iztwHNsGLFzE4

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունն ավարտել է հայ-ադրբեջանական, Արցախյան հակամարտության կարգավորման համար կազմավորված Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը։

 

 

Սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մշտական ​​խորհուրդը որոշում էր կայացրել դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան կից կառույցները։

 

 

Որոշումը հիմնված է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ նամակի վրա։

Որոշմամբ նաև չեղյալ են հայտարարվում Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը վերաբերող ԵԱՀԿ նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը։