Ադրբեջանը ցանկանում է տեսնել ԵՄ-ին որպես «Զանգեզուրի միջանցքի» մաս. Հաջիև

10634474-0-0-2000-1125-1920x0-80-0-0-231558418d61c1cc21205b3cc3adc3b9-1764576626554-770x_

Ադրբեջանը ցանկանում է տեսնել ԵՄ-ն «Զանգեզուրի միջանցքի» մաս, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Ադրբեջանի նախագահի օգնականը «միջանցքը» ներկայացրել է որպես այն բանի գործնական բաղադրիչ, որը նա անվանել է Ադրբեջանի «խաղաղության հաղթանակի ռազմավարություն»:

«Խաղաղությունը պետք է բերի բարգավաճում և զարգացում, ինչպես նաև կառուցի փոխկախվածություն հարևանների միջև: Այս համատեքստում Հայաստանը կարող է փակուղուց վերածվել տարանցիկ երկրի՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ կապերի ընդլայնմանը զուգընթաց», – նշել է Հաջիևը։

«Զանգեզուրի միջանցքը» Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև «Միջին միջանցքի» մաս անվանելով՝ Հաջիևը նշել է, որ այդ երթուղին կունենա փոխակերպող ազդեցություն Եվրասիական տրանսպորտային լանդշաֆտի վրա և որ Ադրբեջանն իրեն համարում է գլխավոր դերակատար այս գործընթացում։