Խաղաղության համաձայնագիրը Ուկրաինայում կարող է ապահովել խաղաղությունը տարածաշրջանում հաջորդ 50-70 տարիների ընթացքում․ Ֆիդան

screenshot-2025-11-30-171109-1764508277599-770x_

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ խաղաղության համաձայնագիրը Ուկրաինայում կարող է ապահովել խաղաղությունը տարածաշրջանում հաջորդ 50-70 տարիների ընթացքում, կամ նույնիսկ ավելի երկար։

«Նման համաձայնագիրը պետք է պարունակի հստակ պարտավորություններ, որ ոչ մի կողմ որևէ պատճառով չի հարձակվի մյուսի վրա։ Եթե մենք կարողանանք համաձայնության գալ այս հարցում, դա կարող է հանգեցնել տարածաշրջանում ևս 50, 60 կամ 70 տարվա խաղաղության։ Հնարավոր է՝ նույնիսկ ավելի երկար», -ասել է Ֆիդանը գերմանական Welt թերթին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ նման համաձայնագիրը համարում է «պատմական հնարավորություն»՝ հետագա սրացումը կանխելու համար։