Թբիլիսիում հարյուրավոր քաղաքացիներ բnղոքի ակցիա են անցկացնում

5baad1e3-937a-41f2-95c0-5a161d423040-1764352869858-770x_

Թբիլիսիում ընթանում է ընդդիմության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների երթը՝ ԵՄ-ի հետ բանակցությունները դադարեցնելու վրացական իշխանությունների որոշման տարելիցի կապակցությամբ:

Ակցիայի մասնակիցները մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներով շարժվում են դեպի Վրաստանի խորհրդարան, հաղորդում է Грузия Online-ը։

Ինչպես նշել է «Միացյալ ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավան, վրաց ժողովուրդը անպայման կշարունակի եվրոպական ինտեգրման ուղին և այն մինչև վերջնական հաղթանակ կհասցնի։

«Ուղիղ մեկ տարի առաջ Իվանիշվիլին հստակ հայտարարեց այն, ինչ ես անձամբ գիտեմ 2012 թվականից. նրա ռեժիմի օրոք Վրաստանը եվրոպական ապագա չի ունենա։ Նա բացահայտորեն խաթարեց Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը, որը սերունդներ շարունակ մեր ժողովրդի, մեր երկրի պատմական ընտրությունն է եղել։ Վրաց ժողովուրդը, անշուշտ, կշարունակի այդ ուղին և կտանի այն դեպի վերջնական հաղթանակ, երբ Վրաստանը դառնա Եվրամիության արժանի անդամ։ Ես խորապես համոզված եմ դրանում։

Դրա մասին է վկայում, ի թիվս այլ բաների, այն փաստը, որ անցած տարվա ընթացքում ժողովուրդը չի հոգնել, չի հանձնվել կամ չի համակարպվել Իվանիշվիլիի պարտադրած իրականությանը. այն երկրի իրականությանը, որն ունի եվրոպական ապագա, ապագա ազատ, քաղաքակիրթ աշխարհում, այլ կախված է Ռուսաստանից, Ռուսաստանի «հետնաբակի» կարգավիճակով, ձախողված, անհաջողակ երկիր, որը կառավարում է միայն սեփական հարստությունը կուտակելով զբաղված հանցագործների ավազակախումբը»,- հայտարարել է Թինա Բոկուչավան։