Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Ամերիկան և նախագահ Թրամփն անում են մեր անվտանգության համար․ Զելենսկի

gettyimages-2230824105-1763917016437-770x_

Մենք շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Ամերիկան ​​և նախագահ Թրամփն անում են անվտանգության համար, և մենք մնում ենք հնարավորինս կառուցողական, իր թելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա հայտնել է նաև, որ զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

«Մեր թիմերը Ժնևում աշխատում են և շատ կարևոր է, որ լինի գործնական արդյունք, և որ սա Ուկրաինային և ամբողջ Եվրոպային մոտեցնի հուսալի խաղաղությանն ու անվտանգությանը»,- նշել է Զելենսկին։

Նշենք, որ ավելի վաղ Թրամփը գրել էր․ «Ուկրաինայի ղեկավարությունը զրո երախտագիտություն է հայտնել մեր ջանքերի համար, իսկ Եվրոպան շարունակում է նավթ գնել Ռուսաստանից»։