Նիգերիայում կաթոլիկ դպրոցից առևшնգվածների թիվը հասել է 315-ի

snimok-1763803175199-770x_

Նիգերիայի կենտրոնական մասում գտնվող Նիգեր նահանգի Սուրբ Մարիամ դպրոցից զինյալների առևանգած մարդկանց թիվը հասել է 315-ի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչվելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Agence France-Presse-ը հայտնում է, որ առևանգվածներից 303-ն աշակերտներ են։

Ավելի վաղ նշվել էր, որ նոյեմբերի 21-ին հարձակման հետևանքով առևանգվել է 227 մարդ։

«Նիգերիայի քրիստոնեական ասոցիացիան հայտարարել է, որ ուրբաթ առավոտյան զանգվածային առևանգման հետաքննությունից հետո ստացվել են նոր տեղեկություններ՝ հավելելով, որ առևանգվածների ընդհանուր թիվը այժմ կազմում է 303 աշակերտ և 12 ուսուցիչ», – գրել է գործակալությունը։