Մերցը, Մակրոնը, Սթարմերը և Զելենսկին համատեղ հեռախոսազրույց են ունեցել. Գերմանիայի կառավարություն

l-0x0wh-1188x692z-0-6619-770x-1763729698153-770x_

Մերցը, Մակրոնը, Սթարմերը և Զելենսկին համատեղ հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Գերմանիայի կառավարությունը:

Նշվում է, որ հեռախոսազրույցում ընդգծվել է, որ Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների մեկնարկային կետը պետք է լինի շփման գիծը։

Նշվում է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պահանջում է եվրոպացի գործընկերների հավանությունը և կոնսենսուսը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել են, որ Թրամփի վարչակազմը ներկայացրել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման փաթեթ: