Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը վերանշանակվել են ՔՊ-ի վարչության փոխնախագահներ

TSwIGQLwuBrwqVUex8NN6qbFQtvZkvOaipWNknMc

Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը վերանշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահներ։

Ամփոփվել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

Քննարկվել են Կուսակցության 8-րդ համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր։