Թրամփի «դավաճանությունները» հանգեցրել են Իրանի՝ ԱՄՆ-ի նկատմամբ խորը անվստահության. ԱՄՆ նախկին հատուկ դեսպանորդ

screenshot-2025-11-18-163322-1763469212416-770x_

Իրանի հարցերով ԱՄՆ նախկին հատուկ դեսպանորդ Ռոբերտ Մալլին զգուշացրել է հունիս-հուլիս ամիսներին իրանական թիրախների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակումների անկանխատեսելի հետևանքների մասին, հաղորդում է IRNA-ն:

Նրա խոսքով՝ իրանցի պաշտոնյաները պնդում են, որ Դոնալդ Թրամփը դավաճանել է իրենց ոչ թե մեկ, ոչ թե երկու, այլ երեք անգամ, ինչը հանգեցրել է Թեհրանի խորը անվստահությանը Վաշինգտոնի նկատմամբ։

«ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային և հրթիռային օբյեկտների վրա հարվածները կարող են տարածաշրջանում անկայունացնող հետևանքների շղթա առաջացնել: Այն, ինչը կարճաժամկետ հեռանկարում կարող է հաջող թվալ, երկարաժամկետ հեռանկարում կարող է բոլորովին այլ հետևանքներ ունենալ», – նշել է Մալլին։