Ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ մեր այս կարևոր հաղթանակը, որը մեզ պարտավորեցնում է ամեն օր առավել պատասխանատվությամբ աշխատել և ձեր սպասելիքները իրականություն դարձնել․ Արգիշտի Մեխակյան

579628621-1699315087998786-1838271989925839536-n-1763353288754-770x_

Էջմիածին, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան և Ոսկեհատ բնակավայրերի իմ շա՜տ սիրելի բնակիչներ,

Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար․ ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ մեր այս կարևոր հաղթանակը, որը մեզ պարտավորեցնում է ամեն օր առավել պատասխանատվությամբ աշխատել և ձեր սպասելիքները իրականություն դարձնել, շարունակել հետևողական ու նվիրումով ծառայել ձեզ ու համայնքին՝ ազնվությամբ, հոգատարությամբ ու աշխատանքով։ Այս մասին գրել է Վաղարշապատի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը։

Նշենք, որ ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ։