Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում

581819056-1424474459684335-9095327070752726605-n-1763051229508-770x_

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում, հայտնում են ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, որին կհաջորդեն մամուլի համար հայտարարություններ:

Ծրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ: